02.03.2023
Մարտի 1-ից մեկնարկել է «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» 2023 թվականի ծրագիրը այն կիրականացվի ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր», «Աբովյան», «Արթիկ» «Նուբարաշեն» «Վանաձոր», «Վարդաշեն», «Գորիս», «Սևան» քրեակատարողական հիմնարկներում և Պրոբացիայի ծառայությունում:
Ծրագրի շրջանակում կիրականացվեն հետևյալ ՝ « Օտար լեզու /անգլերեն, ռուսերեն/», «Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ», «Դեկորատիվ կիրառական արվեստ», «Համակարգչային հմտություններ», «Կարի հիմունքներ», «Վարսավիրական հմտություններ», «Ընտանեկան բռնության կանխարգելում /հույզերի կառավարում/», «Էթիկա և հայագիտություն», «Կահույքաշինության հիմունքներ» և այլն դասընթացները:
ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագիրը միտված է դատապարտյալների, կալանավորված անձանց և պրոբացիայի շահառուների վերասոցիալականացմանը՝ կրթության, գեղագիտական դաստիարակության և մասնագիտական հմտությունների դասավանդման միջոցով՝ ամենամյա պարբերականությամբ: