Սույն թվականի ապրիլի 22-ին  «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող ուսումնական կենտրոնում մեկնարկել են «Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման» դասընթացները։ Բացման արարողությանը  ներկա է եղել  Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը նա նաև շրջայց է կատարել ուսումնական կենտրոնում, hանդիպել է աշխատակիցներին և  ծանոթացել առկա խնդիրների հետ: Այցի ավարտին, առկա խնդիրների լուծման համար, ուսումնական կենտրոնի տնօրինությանը տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Հղումն այստեղ