Սույն թվականի մայիսի 23-25-ը «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները մասնակցել են Եվրոպայի խորհրդի կողմից «Աջակցություն Հայաստանում Պրոբացայի ծառայության հզորացմանը» ծրագրի շրջանակներում հրավիրված դասընթացավարների՝ միջազգային փարձագետ Իոան Դուրնեսկուի և ազգային փարձագետ Արշակ Գասպարյանի կողմից իրականացվող վերապատրաստողների վերապատրաստմանը:

Վերապատրաստման ընթացքում հատկապես մեծ ուշադրություն է դարձվել շահառուների հետ աշխատանքային դաշինքի ստեղծման և մոտիվացիոն հարցազրույցներ վարելու թեմաներին։

Դասընթացը հագեցած էր տեսական նյութով, պրակտիկ վարժություններով,դերային խաղերով և ակտիվ քննարկումներով։