ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում կայացել է 19-ը և ավելի բարձր տարիք ունեցող անազատության մեջ պատիժը կրող դատապարտյալների համար իրականացվող հանրակրթական ծրագրի շրջանակում 2023-2024 թվականների ուսումնական տարվա մանկավարժական խորհրդի ամփոփիչ նիստը:
Նիստին մասնակցել են հանրակրթական ծրագրում ներգրավված ՀՀ ԱՆ թվով 6 քրեակատարողական հիմնարկներում դասավանդող , թվով 35 մանկավարժ:
Կենտրոնի տնօրենի պարտականությունները կատարող Սյուզաննա Մակյանը ողջունել է մանկավարժներին, կարևորել նրանց աշխատանքը՝ ընդգծելով, որ 2023-2024 թվականների ուսումնական տարվա արդյունքները ոգևորիչ են, և Ծրագրի շարունակականությունը կարող է նպաստել ՔԿՀ-ում անազատության մեջ պատիժը կրող անձանց վերասոցիալականացման արդյունավետության բարձրացմանը:
Տեսասահիկի միջոցով մանկավարժներին է ներկայացվել էքստեռն ավարտական քննությունների գնահատման արդյունքները:
Արդյունքում, մանկավարժները ներկայացրել են իրենց հուզող կրթական գործընթացների վերաբերյալ կազմակերպչական հարցեր, մատնանշել ուսումնական ծրագրերում առկա խնդիրներ: Կենտրոնի տնօրինության կողմից հանձնարարականներ են տրվել մեթոդ միավորումների նախագահներին ուսումնասիրել նիստի ընթացքում վերհանված խնդիրները, ներկայացնել ծրագրային փոփոխություններ ուսումնական տարվան ընդառաջ: