Մայրության և Գեղեցկության տոնին նվիրված միջոցառում՝ «Աբովյան» ՔԿՀ-ում
2025թ. ապրիլի 8-ին ՀՀ Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կայացել է տոնական միջոցառում՝ նվիրված մայրության և գեղեցկության օրվան։
Միջոցառումը կազմակերպվել էր «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսուցիչների նախաձեռնությամբ՝ «Ճանաչենք, ոգեշնչվենք, հզորանանք» խորագրով։
Միջոցառման նպատակն էր ընդգծել կանանց դերը համաշխարհային պատմության, գիտության, արվեստի, քաղաքականության և այլ ոլորտներում։
Մասնակիցները հանդես են եկել հայ դասական գրողների ստեղծագործությունների ընթերցումներով, ինչպես նաև երաժշտական կատարումներով։
Միջոցառման վերջում ներկայացվել է ցուցադրություն, որտեղ ներկայացված էին սովորողների ձեռքի աշխատանքները՝ որպես ստեղծագործական ինքնարտահայտման և վերականգնողական գործընթացի բաղադրիչ։
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև անազատության մեջ գտնվող մեկ անձի միջնակարգ կրթության ատեստատի և պատվոգրի հանձնումը՝ նշանավորելով նրա անձնական ձեռքբերումը կրթական գործընթացում։