Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Երևան քաղաքի Կոմիտասի անվան այգում կազմակերպվել էր միջոցառում ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և Պրոբացիայի ծառայության համագործակցությամբ: Միջոցառմանը մասնակցել են Պրոբացիայի ծառայության շահառուների թվով 25 երեխաներ: Միջոցառման ընթացքում երեխաներին ողջունել են մուլտհերոսները: Նկարչության ուսուցչուհու օգնությամբ երեխաները գուաշով նկարել են մոլբերթների վրա։ Երեխաներին և ծնողներին տրամադրվել են ծաղիկներ, ծաղկամաններ և սևահող, որի նպատակն էր համատեղ տնկել և վերցնելով իրենց հետ՝ հետագայում միասին հոգ տանել ու խնամել։ Երեխաներին և ծնողներին տրամադրվել են գլխարկներ, շապիկներ, որոնց վրա երեխաները գունավոր գուաշներով նկարազարդել են տարբեր պատկերներ և կրել այն։ Կազմակերպվել են խաղ մրցույթներ, որտեղ երեխաները բաժանվել են տարբեր թիմերի և կատարել տարբեր առաջադրանքներ: Կազմակերպվել էր նաև հյուրասիրություն։