Հունիսի 27-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի նախագահությամբ, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի քարտուղարությամբ և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հետ համագործակցությամբ տեղի է ունեցել Անչափահասների արդարադատության խորհրդի միջգերատեսչական նիստ:
Փոխնախարարը ողջունել է ներկաներին և հանդես եկել բացման խոսքով՝ կարևորելով նմանատիպ նիստերի իրականացումը: Իր խոսքում փոխնախարարը ընդգծել է, որ անչափահասների իրավունքները մշտապես պետք է լինեն ուշադրության կենտրոնում և պաշտպանված:
Սահմանված օրակարգով՝ քննարկվել են երեխաների նկատմամբ բռնության, վերասոցիալականացման, ինչպես նաև քննչական գործողությունների ընթացքում երեխաների հետ տարվող աշխատանքների կանոնակարգման վերաբերյալ:
Ելույթներով հանդես են եկել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Անչափահասների արդարադատության» ծրագրի համակարգող՝ Վիկտորյա Օհանյանը և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Սյուզաննա Մակյանը:
Վերոնշյալ հարցերի քննարկման, ինչպես նաև առաջիկա քայլերի պլանավորման նպատակով ներկաները հանդես են եկել առաջարկություններով և արտահայտել իրենց կարծիքները: