ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը, Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի և ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի հետ համատեղ այսօր Երեւանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում կազմակերպել էր քրեակատարողական ոլորտի դասընթացավարների վերապատրաստում։
Հանդիպմանը բացման խոսքով հանդես են եկել ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Սյուզաննա Մակյանը, Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի Երևանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Արման Գասպարյանը, ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Միրզոյանը։
Կողմերը կարևորել են քրեակատարողական ոլորտի ծառայողների վերաբերյալ վերապատրաստումների, փորձի փոխանակման և աշխատակիցների կարողությունների զարգացմանն առնչվող հարցերը։
Դասընթացի ընթացքում ներկայացվել են քրեակատարողական ոլորտի «Խոցելի խմբեր» հասկացության էությունը, Քրեակատարողական հիմնարկներում խոցելի խմբերի նկատմամբ իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակն ու սկզբունքները, Քրեակատարողական հիմնարկներում խոցելի խմբերի նկատմամբ իրավունքների եւ ազատությունների պաշտպանության օրենսդրությամբ սահմանված երաշխիքներն ու չափանիշները, Քրեակատարողական հիմնարկներում խոցելի խմբերի հետ աշխատանքի առանձնահատկությունները։
Վերապատրաստաման դասընթացավարն էր Լաուրա Գասպարյանը։
Տեղի է ունեցել ակտիվ քննարկում և մտքերի փոխանակում: