2024 թվականի նոյեմբերի 29-ին ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում հանրակրթական ծրագրի շրջանակում կազմակերպվել է դաս-միջոցառում «Անգլերեն» առարկայից՝ «The Earth (Երկիր մոլորակ), must/mustn′t և should/shouidn′tեղանակավոր բայեր» թեմայով։
Թեման ներկայացվել է դասախոսությամբ։
Ցուցադրվել է կարճամետրաժ տեսանյութ անգլերենով, որը պատմել է երկիր մոլորակի մասին։
Մասնակիցները անգլերենով ներկայացրել են երկիր մոլորակի կառուցվածքը, երկրի կողմերը, բուսածածկույթն ու կենդանական աշխարհը, թե մարդկության համար ինչու է կարևոր երկիր մոլորակի համար խնամք տանելը։
Կատարվել են նաև գործնական /քերականական/ աշխատանք must/mustn′t և should/shouidn′t եղանակավոր բայերով՝ կապելով երկիր մոլորակ թեմային։
Դատապարտյալները կազմել են աղյուսակ՝ ճիշտ դասավորելով նախապես տրված արտահայտությունները։