13.04.2023թ.

    Ապրիլի 12-ին  ՀՀ արդարադատության նախարարության  «Իրավական  կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի  նախաձեռնությամբ  և  ՀՀ  արդարադատության նախարարության   «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ  տեղի է ունեցել  «Հայ հայդուկային շարժումը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին» խորագիրը կրող միջոցառումը: Այն իրականացվել է  մինչև 19-ը տարեկան ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց համար հանրակրթական ծրագրի «Հայոց պատմություն» առարկայի  շրջանակում: Միջոցառմանը ներկա են եղել Կենտրոնի մասնագետները և ՀՀ ԱՆ  «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատակիցներ, հնչել են ֆիդայական երգեր:

    Հայոց պատմության ուսուցիչ Կամո Առաքելյանը  ներկաներին պատմել է  Հայ հայդուկային շարժման սկզբնավորման,  պատմական նախադրյալների մասին, որից հետո  11-րդ դասարանի աշակերտի ներկայացմամբ հնչել է հայդուկի երդումը և թեմայի մասին տեղեկատվություն: Ուսուցիչը և աշակերտը պատմական համեմատականներ  են բերել Ազգային ազտագրական պայքարին մասնակցած  ֆիդայինների և  Արցախյան պատերազմներին մասնակցած հերոսների միջև:

                                                                                  Միջոցառումն ավարտվել է  թեմայի վերաբերյալ աշակերտի և մասնակիցների միջև ակտիվ քննարկմամբ և  հարց ու պատասխանով: