ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հայտարարություն

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը (այսուհետ՝ Կազմակերպություն)՝ «Աբովյան», «Արմավիր», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց հանրակրթություն իրականացնելու նպատակով հայտարարում է մրցույթ՝ մաթեմատիկա, պատմության և հասարակագիտության, նկարչության և կիրառական արվեստի (խեցեգործություն, կավագործություն, քանդակագործություն) ուսուցիչների հաստիքների թափուր տեղերի համար:

Մրցույթին մասնակցելու համար անձը ներկայացնում է՝
1. Գրավոր դիմում,
2. Փաստաթուղթ (դիպլոմ) ՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
3. Անձնագրի պատճեն,
4. Ինքնակենսագրություն,
5. Մասնագիտական գիտելիքները և աշխատանքային ունակությունները հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճեները (դրանց առկայության դեպքում),
6. Մեկ լուսանկար 3/4 չափի,
7. Օտարերկրացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ,
8. Արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Վարձատրությունը որոշվում է՝ ըստ դասաբաշխման:

Ցանկացողները պետք է դիմեն Կազմակերպության Մ.Խորենացի 162ա հասցեում գտնվող մասնաշենք (Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության հարևանությամբ):
Հեռ. 010 57 44 06:

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև նոյեմբերի 11-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից 18:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:

About the author

admin administrator