26.03.2023թ.

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ, ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների և հիմնարկում գործող ինքնագործ մշակութային միավորման անդամ դատապարտյալների նախաձեռնությամբ և վերջիններիս անմիջական մասնակցությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Կույր աշխարհ, արդար պահանջ» խորագրով ցերեկույթ։

Ցերեկույթին մասնակցող ցմահ դատապարտյալներ Արթուր Քոչարյանը, Ցոլակ Մելքոնյանը, Սեյրան Մարկոսյանը և Գրիշա Ահարոնյանը ներկայացրել են Օսմանյան Կայսրության կողմից իրականացված ցեղասպանության ծրագիրը՝ սկսած Աբդուլ Համիդ II-ից մինչև 1915թ.-ի երիտթուրքերի իրականացրած ջարդերը, այդ դաժան ծրագրի ամբողջ ընթացքը, հետևանքները: Ներկայացրվել են նաև Կայսրությունում կայացած երիտթուրքերի դատավարությունը, ոճրագործների դատավճիռը, «Նեմեսիս» ծրագիրը՝ այն իրականացրած հայ վրիժառուներով: Խոսքն ուղեկցվել է տեսասահիկի միջոցով ցուցադրվող թեմատիկ պատկերներով։ Թեման արդիականացվել է, քանի որ անդրադարձ է կատարվել նաև Արցախի շրջափակմանը՝ շեշտելով թշնամու նենգ և հրեշավոր ցանկությունը՝ հային ևս մեկ անգամ զրկելու իր պատմական հայրենիքում ապրելու իրավունքից:

Դատապարտյալ Սեյրան Մարկոսյանը միջոցառման ընթացքում ընթերցել է իր գրած ստեղծագործություններից՝ համահունչ օրվա խորհրդին, իսկ ցերեկույթը ամփոփվել է Արթուր Քոչարյանի և Ցոլակ Մելքոնյանի՝ խեցեգործության և վիտրաժային աշխատանքների ցուցադրմամբ, որոնք խորհրդանշել և ազդարարել են հայի ապրելու և արարելու արդար պահանջը:

Կազմակերպիչներին և մասնակիցներին շնորհակալական և քաջալերող խոսքեր են ուղղել ՀՀ ԱՆ ՔԿԾ կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը և ՊՈԱԿ-ի վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի պետ Հասմիկ Հովակիմյանը։ Հղումն` այստեղ