«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Սյուզաննա Մակյանը և Կենտրոնի պատասխանատու աշխատակիցները հանդիպում են ունեցել «Հանուն Ազատության» ԻՀԿ-ի նախագահ Իրինա Մանուկյանի և ծրագրի համակարգող Արմեն Դավթյանի հետ, որի շրջանակներում մանրամասնորեն քննարկվել է ծրագրի նպատակը և ներկայացվել է ծրագրի շրջանակում տպագրված ուղեցույցը։ Հանդիպման ավարտին կառույցների ղեկավարները՝ Սյուզաննա Մակյանը և Իրինա Մանուկյանը պայմանավորվածություն են ձեռք բերել մոտ ապագայում ստորագրել համագործակցության հուշագիր։