ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը ս․թ․ հոկտեմբերի 3-ին ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում կազմակերպել էր դաս-միջոցառում՝ «Անկախությունը՝ բարձրագույն արժեք» խորագրով:
Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել է ՀՀ անկախացման գործընթացը, խորհրդանիշները, ցուցադրվել է անկախացման գործընթացի վերաբերյալ տեսանյութ:
Քննարկվել են նաև անկախության ձեռքբերման և անկախության պահպանման վերաբերյալ տեսակետները՝ ազգային ինքնության պահպանման համատեքստում։
Դատապարտյալները ցանկություն են հայտնել առավել հաճախ մասնակցելու նմանօրինակ միջոցառումների։