Սույն թվականի հունվարի 31-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Ձոնիկ Մարգարյանը մասնակցել է «Քրեական արդարադատության համակարգում COVID-19 համավարակին հակազդում. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով կոնֆերանսին:
Հավելենք, որ համավարակի պայմաններում ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պատիժ կրող անձանց կրթություն ստանալու իրավունքը իրացվել է՝ այն իրականացնելով հեռավար ուսուցմամբ: