«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը «Ռաուլ Վալենբերգ մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտ»-ի հետ համատեղ հոկտեմբերի 23-24-ը կազմակերպել է քրեակատարողական ոլորտի դասընթացավարների վերապատրաստում։
Դասընթացն իրականացնելու համար Հայաստան է հրավիրվել արդարադատության մատչելիության իրականացման թեմատիկայով մասնագիտացած փորձագետ, ով երկօրյա դասընթացի ընթացքում ներկայացրել է քրեակատարողական ոլորտում միջազգային ստանդարտների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն, քրեակատարողական հիմնարկներում առկա առողջապահական հիմնահարցերը, բանտարկյալների hիմնական կարիքները, անձնակազմի վարքագիծն ու վերապատրաստումներին առնչվող մի շարք հարցեր։
Վերապատրաստման նպատակը մասնակիցներին բանտային միջավայրում մարդու իրավունքների միջազգային չափորոշիչների պրակտիկ կիրառման մասին ավելի շատ գիտելիքներ տրամադրելն է:
Երկօրյա հանդիպումներին ներկայացվել են Նելսոն Մանդելայի և Բանկոկյան կանոնները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել համակիրառելի կանոններին և հիմնական սկզբունքներին, բանտարկյալների գործերի վարման մեխանիզմներին, բանտարկյալներին ըստ կատեգորիաների բաժանմանը, սննդի, անձնական հիգիենայի, զբաղվածությանն առնչվող հարցերին, սահմանափակումներին, կարգապահությանը, զսպման և կանխարգելման մեխանիզմներին։
Դասընթացին հաջորդել է գործնական առաջադրանք և հարցուպատասխան։