ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նշյալ ծրագրի շրջանակում «Հոգեբանություն», «Ազգագրություն», «Խեցեգործութուն», «Հաշվապահություն», «Համակարգչային հմտություններ», «Հաղորդակցման հմտություններ» առարկաներից 18 մասնակիցներից 13-ը, իսկ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ում «Օտար լեզու/ռուսերեն», «Բատիկա», «Ազգագրություն», «Հոգեբանություն», «Խեցեգործություն», «Ազգագրություն» առարկաներից 21 մասնակիցներից 19-ը ստացել են հավաստագրեր և վկայագրեր։
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում Հայկ Սանոյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և նշել, որ ՊՈԱԿ–ը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից հաստատված ուսումնական կրթական և արհեստագործական մոդուլներով ՀՀ Քրեակատարողական հիմնարկներում իրականացնում է «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթության» ծրագիրը, որն ուղղված է կրթության, արվեստի, արհեստի բնագավառներում հմտությունների ձևավորման, անձնական աճի և արժեհամակարգի դրական փոփոխման միջոցով անձի վերասոցիալականացմանը:
Վերջինս նշել է, որ դասընթացներին մասնակցելը բացառապես կամավորության սկզբունքով է, սակայն դասընթացների իրականացման գործընթացում Կենտրոնն իսկապես արձանագրել է անազատության մեջ գտնվող անձանց կողմից մեծ հետաքրքրվածություն,որի մասին է փաստում դասընթացներին մասնակցել ցանկացող անձանց բարձր դիմելիությունը։
Հայկ Սանոյանը կրկին կոչ է արել իրավախախտում կատարած անձանց մշտապես մասնակցել դասընթացներին, ցուցաբերել ակտիվություն, քանի որ այս ամենն առաջին հերթին անազատության մեջ գտնվող անձանց ինքնաճանաչման, ինքնազարգացման համար է իրականացվում և նշել, որ ոչ ֆորմալ կրթության ձևաչափը աշխարհում անհատին անկաշկանդ աճելու հնարավորություններից մեկն է։