Ծրագրի շրջանակում որպես հարակից առարկաներ դասավանդվել են նաև «Համակարգչային հմտություններ» և «Հաղորդակցման հմտություններ» առարկաները։
Հայկ Սանոյանը հանդես է եկել բացման խոսքով, շնորհավորել անազատության մեջ գտնվող անձանց հավաստագրեր ստանալու կապակցությամբ, խոսել ծրագրի կարևորության մասին և նշել, որ Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի համար այսօր նաև առանձնահատուկ է այն առումով, որ դասընթացի 16 մասնակիցներից 4-ը գտնվում են ազատության մեջ։
Կենտրոնի տնօրենը նաև ընդգծել է դասընթացներին մասնակցելը դատապարտյալներին զինում է նոր գիտելիքներով, կարողություններով և հմտություններով, աջակցում է դատապարտյալների մասնագիտական վերապատրաստմանը և նոր մասնագիտության ձեռքբերմանը, աջակցում է աշխատաշուկայում պահանջված լինելուն, նպաստում է դատապարտյալների առավել արդյունավետ վերասոցիալականացմանը և վերաինտեգրմանը հասարակությունում ։
Կենտրոնի տնօրենի խոսքով՝ «Կահույքագործության հմտություններ» և «Եռակցում/զոդում» կարճաժամկետ ուսումնական ծրագիրը նախատեսված է այն դատապարտյալների համար, ովքեր ցանկանում են դառնալ կահույքագործներ կամ եռակցողներ: Այս համատեքստում Հայկ Սանոյանը նշել է, որ Կենտրոնն անում է հնարավոր ամեն ինչ գործընթացները որակավորման տանելու ուղղությամբ, ինչը հետագայում կնպաստի պատժի կրումից հետո անձանց ունենալ շուկայի պահանջներին համապատասխան աշխատանք։
Հավաստագրերի հանձման արարողությունից հետո Հայկ Սանոյանը պատասխանել է վերասոցիալականացման և վերականգնողական ոլորտի համատեքստում դատապարտյալների հուզող հարցերին։
Նշենք նաև 2024 թվականի հուլիսի 12-ին ավարտվել էր «Կահույքագործության հմտություններ» դասընթացի առաջին խումբը և 11 մասնակից ավարտելով դասընթացները ստացել են հավաստագրեր։