ՀՀ Արդարադատության նախարարության Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնը հոկտեմբերի 9-ին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կազմակերպել է սեմինար՝ «Ինքնակառավարման և ինքակարգավորման հմտություններ» թեմայով։

Սեմինարի նպատակն է եղել աջակցել դատապարտյալներին ինքնագիտակցության բարձրացման, հույզերի կառավարման և ներքին հավասարակշռության զարգացման հարցում։

 Մասնակիցները գործնականում կիրառել են կոգնիտիվ վարքաբանական թերապիայի ABC մոդելը, շնչառական վարժություններ և նեյրոլինգվիստիկ ծրագրավորման տեխնիկան՝ սեփական մտքերն ու զգացմունքները արդյունավետ կառավարելու համար։

Նման ծրագրերը մեծ նշանակություն ունեն դատապարտյալների վերասոցիալականացման, հոգեբանական կայունության և ինքնաճանաչման գործընթացներում։