Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (JUREMONIA) ծրագրի շրջանակներում 2024 թվականի հունիսի 25-ին տեղի է ունեցել «Դատապարտյալների կրթության իրավունքը» թեմայով հանդիպում-քննարկում, որին ներկա էր «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Սյուզաննա Մակյանը:

Հանդիպման օրակարգում էր «Հանրակրթական ծրագրի իրականացումը ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող 19 և բարձր տարիքի դատապարտյալների շրջանում» զեկույցի ներկայացումն, որի նպատակն էր վեր հանել կրթության մեջ առկա խնդիրները, քննարկել դրանց վերացմանն ուղղված հնարավորությունները ինչպես նաև մշակել համագործակցության գործողությունների պլան ի նպաստ իրականացվող ծրագրի բարելավմանը և արդյունավետության բարձրացմանը:

Զեկույցի ավարտից հետո տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում Սյուզաննա Մակյանը անդրադարձել է խնդիր համարվող բոլոր կետերին, որի արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն զեկույցի փոփոխված և վերջնական տարբերակը նախքան հրապարակումը ներկայացնել «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ին: