«Արմավիր» ՔԿՀ-ում անցկացվել է «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացի հերթական հանդիպումը
ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ս․թ․ մայիսի 21-ին «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ուսումնական ծրագրի շրջանակում տեղի է ունեցել «Ծրագրավորման հիմունքներ» ուսումնական դասընթացի հերթական հանդիպումը, որին մասնակցել են 5 դատապարտյալներ։
Դասընթացը նպատակ ունի զարգացնել մասնակցի ալգորիթմական և վերլուծական մտածողությունը, որոնք անհրաժեշտ են ժամանակակից վեբ հավելվածների և կայքերի ստեղծման համար՝ ապահովելով դինամիկ և տեսողականորեն գրավիչ ինտերֆեյսների մշակման կարողություն։
Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան նախնական գիտելիքներ ծրագրավորման ոլորտում և ընդհանուր պատկերացում ժամանակակից վեբ տեխնոլոգիաների և դրանց զարգացման միտումների վերաբերյալ։
Դասընթացի շրջանակում մասնակիցներն ուսումնասիրել են HTML լեզվի հիմունքները և կատարել իրենց առաջին պրակտիկ աշխատանքները։ Այս փուլում ձևավորվել են նաև որոշակի նախնական վեբ էջեր, որոնք ներկայացնում են նրանց ձեռք բերած հմտությունները։
Դասընթացին մասնակիցներն ակտիվորեն ներգրավված են ուսումնական գործընթացում և ցուցաբերում են բարձր հետաքրքրություն ու մոտիվացիա՝ տեխնոլոգիական գիտելիքներ ձեռք բերելու և դրանք ապագայում կիրառելու համար։
Դասընթացը հանդիսանում է կրթական և վերասոցիալականացման ծրագրերի մի մաս՝ ուղղված ազատազրկված անձանց հնարավորությունների ընդլայնմանն ու հաջող վերաինտեգրմանը հասարակություն։