2025 թվականի մայիսի 21-ին ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ուսումնական ծրագրի շրջանակում շարունակվում են մոդուլային դասընթացները։
Այս անգամ «Խեցեգործություն» ուսումնական մոդուլի հանդիպումն էր, որին մասնակցել են 8 դատապարտյալներ։
Դասընթացի շրջանակում մասնակիցները ուսումնասիրել են նյութերի և դրանց մշակման տեխնոլոգիաները, ծանոթացել են խեցեգործությանը՝ որպես արվեստի և արհեստի ձև։ Դասընթացի ընթացքում ձևավորվել են կավի հետ աշխատելու գործնական հմտություններ՝ ներառյալ կավե իրերի ձեւավորումը, դիզայնը և մշակումը։ Մասնակիցները արդեն իսկ պատրաստել են առաջին կավե աշխատանքները, որոնք հանդիսանում են նրանց ստեղծագործական մտածողության և ձեռք բերած հմտությունների տեսանելի արդյունքները։
«Խեցեգործություն» մոդուլի հիմնական նպատակն է նպաստել դատապարտյալների մոտ ստեղծագործական մոտեցման ձևավորմանը, մոտորիկ հմտությունների զարգացմանը, ինչպես նաև հոգեկան կայունության ամրապնդմանը՝ ստեղծելով ինքնարտահայտման նոր հնարավորություններ։