ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ՇԻՐԱԿՈՒՄ

ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ՇԻՐԱԿՈՒՄ

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համատեղ «Միջգերատեսչական համագործակցության խթանում և աջակցություն Երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագրի մշակմանը» ծրագրի շրջանակներում 2019 թվականի օգոստոսի 7-8-ը Գյումրի քաղաքում իրականացրել են մարզային աշխատակիցների մասնակցությամբ աշխատաժողով:

Աշխատաժողովին մասնակցել են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գայանե Հովակիմյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Երեխաների պաշտպանության ծրագրի ղեկավար Հայկ Խեմչյանը, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներ, փորձագետներ:

Աշխատաժողովի քննարկման շրջանակում անդրադարձ է կատարվել մի շարք հարցերի, մասնավորապես՝ Երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքներին, Շիրակի մարզում նախատեսվող փոփոխություններին, երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման ուղղությամբ ՀՀ ոստիկանության կողմից կատարվող աշխատանքներին: Ներկայացվել և քննարկվել են Երեխաների նկատմամբ կանխարգելման և արձագանքման գործողությունների նախագիծ, մասնակիցերի կողմից նեկայացվել են առաջարկություններ:

About the author

admin administrator