Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողների վերապատրաստման դասընթացներ

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ն ունի երկար տարիների վերապատրաստման ոչ ֆորմալ կրթություն իրականացնելու փորձ: Կենտրոնը տարեկան իրականացնում է մոտ 540 քրեակատարողական ծառայողների վերապատրաստում: Քրեակատարողական ծառայողի վերապատրաստումը նրա մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով շարունակական ուսուցումն է:
Վերապատրաստման նպատակն է ապահովել քրեակատարողական ծառայողի կողմից իր պարտականությունների կատարման արդյունավետության և մշտական մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացումը: Քրեակատարողական ծառայողը վերապատրաստում անցնում է «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 18-ի «Քրեակատարողական ծառայողի վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու կարգը հաստատելու մասին» թիվ ՔՀ-67-Ն հրամանով սահմանված կարգով։
Քրեակատարողական ծառայողները վերապատրաստում են անցնում ՀՀ արդարադատության նախարարի կողմից հասատատած հետևյալ ծրագրերով՝
1. «Քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների» վերապատրաստման դասախոսությունների և գործնական պարապմունքների,
2. «Քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման, պահպանության ապահովման, հատուկ նշանակության, հերթապահության բաժինների և հերթապահ խմբի ծառայողների» վերապատրաստման դասախոսությունների և գործնական պարապմունքների,
3. «Քրեակատարողական ծառայության կազմ-վերլուծական, իրավական և միջազգային հարաբերությունների, սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների ծառայողների» վերապատրաստման դասախոսությունների և գործնական պարապմունքների,
4. «Քրեակատարողական ծառայության կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժինների ծառայողների» վերապատրաստման դասախոսությունների և գործնական պարապմունքների,
5. «Քրեակատարողական ծառայության կադրերի և անձնակազմի հետ տարվող, ինչպես նաև ընդհանուր աշխատանքների բաժինների ծառայողների» վերապատրաստման դասախոսությունների և գործնական պարապմունքների,
6. «Քրեակատարողական ծառայության նյութատեխնիկական, տնտեսական և կենցաղային ապահովման բաժինների ծառայողների վերապատրաստման դասախոսությունների և գործնական պարապմունքների:
Վերոնշյալ ծրագրերով անցկացվող վերապատրաստման դասընթացներին մասնակցում են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Աբովյան», «Սևան», «Հրազդան», «Վանաձոր», «Արթիկ», «Գորիս», «Կոշ», «Արմավիր» քրեակատարողական հիմնարկների ծառայողները:
Վերապատրաստման դասընթացների ընթացքում ծառայողների համար կարդացվում են հետևյալ դասախոսությունները՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական փոփոխությունների էությունն ու առանցքային բնութագրիչները, Ստամբուլյան արձանագրության էությունը և խոշտանգումների ու այլ տեսակի դաժան վերաբերմունքի քննության և փաստաթղթավորման նվազագույն ստանդարտները, մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները (մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան վճիռների քննարկում, խմբային աշխատանք), կոռուպցիայի դեմ պայքար և հակակոռուպցիոն ռազմավարություն, քրեակատարողական ոլորտում հանդիպող ագրեսիայի հետ տարվող աշխատանքներ, հանրային կապեր (PR), պենիտենցիար համակարգի հիմնախնդիրներն ու մարտահրավերները, ՀՀ պենիտենցիար քաղաքականության էությունը, մարդկային ռեսուրսների կառավարում և ազդեցության հոգեբանություն, Կառավարչական որոշումների ընդունման հոգեբանություն, կոնֆլիկտների կառավարում և այլն: Վերապատրսատման դասընթացները բացի դասախոսություններից իրենց մեջ ներառում են խմբային քննարկումներ՝ ուղեղային գրոհի մեթոդով, իրավիճակային խնդիրների լուծում, թեստային առաջադրանքների կատարում և դրանց արդյունքների ամփոփում, քրեկատարողական ծառայության գործունեության վերաբերյալ՝ Կենտրոնի կողմից պատրաստված, եռաչափ անիմացիոն ուսումնական հոլովակներ դիտում ու քննարկում և այլն: