Ս․թ․նոյեմբերի 16-ից մեկնարկվել են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համագործակցությամբ իրականացվող (#Սպառողների զորակցման կենտրոն) ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում մինչև 19 տարեկան ազատազրկման ձևով պատիժ կրող և կալանավորված անձանց #հանրակրթական հիմնական ընդհանուր պետական և 19-և ավելի տարիք ունեցող անձանց հանրակրթական ծրագրերում ներգրավված ուսուցիչների «#Ֆինանսական կրթություն» դասընթացի եռօրյա վերապատրաստումները: Դասընթացները կկայանան նաև ս․թ․ նոյեմբերի 18-ին և 23-ին։
Մինչ դասընթացների մեկնարկը կատարվել է միջազգային փորձի ուսումնասիրություն՝ «Ֆինանսական կրթություն» դասընթացի ազդեցությունը քրեակատարողական հիմնարկներում վերասոցիալականացման և կրկնահանցագործության նվազեցման համատեքստում, մշակվել կրթական մոդուլ:
Դասընթացներն ուղղված են ուսուցիչների շրջանում՝ մասնագիտական զարգացմամբ՝ գիտելիքների, աշխատանքային գործունեության, կարողությունների բարձրացմանը, որոնք իրենց մեջ ներառում են նաև դասավանդման մեթոդներ՝ ըստ տարիքային առանձնահատկությունների, ինտերակտիվ և մասնակցային մոտեցումներ դժվար վարքագծի պարագայում, ֆինանսական գրագիտություն և մտածողություն, ֆինանսական անվտանգություն և արժեքներ, ուսումնական նախագծի մեթոդաբանություն:
Վերապատրաստման դասընթացներից հետո, «Ֆինանսական կրթություն» առարկան, որպես ուսումնական առարկա, կներդրվի ուսումնական պլանում՝ միտված կրթական ծրագրերում ներառված սովորողների շրջանում ֆինանսական գրագիտության վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքների ձևավորմամբ՝ արժեհամակարգի և մտածողության վերափոփոխմանը, վարքագծի փոփոխմանը, իրավահպատակ վարքագծի ձևավորմանը և պատժի կրումից հետո հասարակությունում վերաինտեգրմանը:
Նշենք, որ ուսուցիչները որոնք կդասավանդեն հետագայում կհանձնեն թեսթ, մասնակիցներին դասընթացի ավարտից հետո կտրամադրվեն հավաստագրեր։